Preview only show first 10 pages with watermark. For full document please download

այլընտրանքային պողոտա

Այլընտրանքային պողոտա

   EMBED


Share

Transcript

  Երևան քաղաքի պատմականորեն ձևավորված քաղաքաշինական կառուցվածքի պահպանմանև Հյուսիսային պողոտայի անհրաժեշտության համադրման հայեցակարգային նախագիծ Այլընտրանքային պողոտա Երևանյան մամուլում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի քան երբևէ խոսվում է քաղաքաշինության ու ճարտարապետության մասին։ Այս փաստը մեկ անգամ ևս գալիս էվկայելու, որ այսօր կան մի շարք պատճառներ արտահայտելու ոլորտում առկա խնդիրներն ուշահառու կողմերի՝ հասարակության և մասնագետների, անբավարարվածությունը։ Դրանցումհաճախակի կերպով, հիմնականում բացասական, բայց երբեմն նաև դրական իմաստով,օրինակ է բերվում է վերջին քսան տարիներին Երևանում իրականացված ամենախոշոր քաղաքաշինական նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան։ Դրա վերաբերյալ թե՛ծրագրավորման, թե՛ կառուցման, թե՛ այսօր շահագործման առաջին տարիներին բազմաթիվանձինք ներկայացրել են իրենց դիրքորոշումները և դրանք դեռևս երկար ժամանակհանդիսանալու են նմուշ քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացման համար։Սակայն, մինչօրս այդ իրականություն դարձած գաղափարը չի քննվել մասնագիտականվերլուծական առումով, որի կարիքը բնականաբար վաղուց հասունացել է։Ներկայացված վերլուծությունը մի համեստ փորձ է պատկերային և տեքստային վերլուծությանենթարկել գաղափարը ու առաջադրել օրինակելի այլընտարնքային լուծում հատկապես շեշտըդնելով ուշ 90-ականների իրավիճակի հիման վրա դիտարկումների վրա։ Այն նպատակ ունիվերարժևորելու քաղաքաշինական գաղափարների ու մտահղացումների բազմաշերտ ուբազմակողմանի քննարկման անհրաժեշտությունը, որը կարող է ապագայում ապահովագրելբոլոր կողմերին վիճելի լուծումներ իրականացնելուց։ Պատմական ակնարկ Երևան քաղաքի տարածքը բնակեցված է դեռևս մթա 10-րդ դարից։ Սակայն, այն իր արդի քաղաքային քաղաքաշինական կառուցվածքը սկսել է ձևավորել 17-րդ դարից միայն՝հանդիսանալով պարսակական խանի նստավայր հատկապես ունեցել է արևելյան քաղաքինհատուկ հողաշեն ու կավաշեն տներ։ 19-րդ դարի սկզբի դրությամբ Երևանը, ոչ մեծ,հետամնաց, տիպիկ արևելյան քաղաք էր՝ ծուռ ու մուռ փողոցներով (որոնք կառուցապատված էին մեկ, հազվադեպ երկու, մեծամասամբ կավաշեն ու տափակ կտուր ունեցող տներով), շուկայական հրապարակով, պտղատու և խաղողի այգիներով ամբողջովին ծածկված  քաղաքատարածությամբ: (Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, էջ 465)։  19-րդ դարի եկրորդ կեսին Թուրքմենչայի պայմանագրովԵրևանի ողջ նահանգը, այդ թվումև Երևան քաղաքը անցնում է Ռուսական կայսրությանենթակայության տակ։ Դրան հաջորդում է Երևան քաղաքի զարգացումը, մասնավորապեսպատմական միջուկի ձևավորումը։ Այդ ժամանակաշրջանում Երևան քաղաքի հատկապեսբանուկ հատվածներում (այսօրվա Հանրապետության հրապարակի շուրջ) եռում էր քաղաքայինկյանքը։ Կառուցվում էին նախկինի համեմատ ավելի եվրոպական քաղաքային կերպար ունեցողշենքեր, տեղական սև ու երբեմն կարմիր տուֆից, առաջին հարկերում խանութներ էին, վերինհարկերում՝ բնակելի տներ։ Այդ ժամանակ քաղաքի գլխավոր փողոց հանդիսացող Աստաֆյանփողոցում կառուցվեց տրամվայ, որը միացնում էր քաղաքի բարձրադիր հյուսիսային հատվածը քաղաքի ստորին մասում գտնվող առևտրական տաղավարներով կառուցապատվածհատվածների հետ։ Ռուսական կայսրության անկմանը հաջորդած շրջանում Հայաստանի նորանկախ Հանրապետության առաջին վարչապետի, որն իդեպ մասնագիտությամբճարտարապետ էր, իր նախաձեռնությամբ Երևան է հրավիրվում այն ժամանակՊետերբուրգում ճանաչված ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։ Սակայն, ԱռաջինՀանրապետության գոյության երկու տարիները հնարավորություն չտվեցին Թամանյանին ևմյուսներին իրականացնել շոշափելի աշխատանքներ։ Կարմիր բանակի օկուպացիայիպատճառով բազմաթիվ մտավորականներ պարտավոր եղան լքել Հայաստանը, որոնց մի մասըվերադարձավ ավելի ուշ՝ շենացնելու արդեն Երկրորդ խորհրդային ՀայաստանիՀանրապետությունը։ Սովետական իշխանության օրոք Երևանում սկսվում են մասշտաբային   բարեփոխումներ, 1924 թ. Ալեքսանդր Թամանյանի նախագծով՝ ազգային եկեղեցական ճարտարապետությամբ կառուցվում է Երևանը։ Այդ վերանորոգումների ժամանակ քաղաքն ամբողջությամբ փոխում է իր տեսքը, ինչի արդյունքում ոչնչացվում են համարյա բոլոր հին  շինությունները (այդ թվում նաև շատ պատմա-մշակութային արժեքներ՝ եկեղեցիներ, բերդեր,մզկիթներ)։ Կառուցվում են նոր փողոցներ, քաղաքը էլեկտրաֆիկացվում է, անցկացվում են ջրատար խողովակներ, կառուցվում է կոյուղային համակարգ (hy.wikipedia.org/երևան)։  Դրանհաջորդած տարիներին, ու հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդածշրջանում զարկ է տրվում է քաղաքի զարգացմանը, կառուցվում են գրեթե ողջ քաղաքիկենտրոնի Երևանին հատուկ շինություններ, որոնք այսօր զարդարում են քաղաքը։ Դրանցիցհատկապես Ժողովրդական տունը (իմա՝ Օպերայի շենքը) իր կից հրապարակով ուպուրակներով, Լենինի (իմա՝ Հարապետության) հրապարակը իր ողջ համալիրով, Լենինի (իմա՝Մաշտոցի) պողոտան՝ Ծածկված շուկայով, Մատենադարանով և Ստալինի (իմա՝ ՄայրՀայաստանի) արձանով։1960-70-ական թվականներին Երևանը արդեն անցնում է խոշորագույն քաղաքների շարքը։ Այդժամանակաշրջանում քաղաքում կուտակված նոր արդյունաբերական հզորություններ ևսոցիալական ձգողությունը տարածելով հանրապետության ամբողջ տարածքով հանդերձխթանեց այդպես կոչված երևանյան ագլոմերացիայի ձևավորմանը։ 1971 թվականին մշակվածգլխավոր հատակագծով առաջադրվեցին որոշակի մարտահրավերներ քաղաքայինհիմնահարցերի լուծման վերաբերյալ։ Մասնավորապես մետրոպոլիտենի կառուցումը, բերեց քաղաքի տարածական գերարագ աճին և զանգվածային բնակարաշինությանը, որոնք չէինզուգակցվում դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ ճանապարհների,հասարակական սպասարկման կենտրոնների ու խոշոր կանաչապատ տարածքների կայացմանտեի։ Կանաչապատումը հիմնականում իրականացվում էր բնակելի կառուցապատմանշրջանում` ներքին պուրակների ստեղծմամբ՝ առանց հիմնելու համաքաղաքային նշանակության կանաչ տարածքներ։ Այդ տարիներին արդյունաբերության արագ աճի հետ քաղաքում սրվեցին բնապահպանական խնդիրները։ 1980-ականներին անդրադարձ եղավ նաև քաղաքի կենտրոնական հատվածում դեռևս ազատ տարածքներին, մասնավորապես մինչ այդթամանյանական Երևանին ոչ հատուկ բազմահարկ շենքերի կառուցմամբ, որոնք փոխեցին քաղաքապատկերը (cityscape)։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, ապա խորհրդայինմիության փլուզումը հնարավորություն չտվեցին լուծելու օրակարգում հայտնված նմանատիպմի շարք խնդիրներ, որոնց գումարվեցին նաև անկախության հաջորդած էներգետիկշրջափակման տարիները։Բնականաբար նորանկախ Հայաստանի Հանրապետությունը այդ տարիներին քաղաքաշինական ծրագրային ու խոշոր նախագծերին անդրադառնալու հնարավորություններչուներ։ Չնայած նրան, որ էներգետիկ ճգնաժամի տարիներին զգալի կերպով տուժեցին քաղաքի ծայրամասերում գտնվող կանաչանապատ տարածքները, քաղաքի կենտրոնականհատվածներում դրանք գրեթե մնացին նույն կերպ։ Տնտեսության ակտիվացման առաջին նշույլներին զուգընթաց, 20-րդ դարի վերջին տասնամյակում Երևանում նոր շինարարականաշխատանքների նշույլներ երևացին։ Առաջին արդյունքները նախ երևացին քաղաքիկենտրոնական հատվածի անմխիթար վիճակում գտնվող կանաչ տարածքներում, որտեղ արագկերպով սկսեցին կառուցվել հասարակական սննդի օբյեկտներ։ Դրանք հիմնականումկատարվում էին կանաչի հաշվին՝ լիովին անտեսելով խոշոր մասշտաբով ծրագրայինմոտեցումները։ Դրանց հաջորդեցին է՛լ ավելի հավակնոտ ծրագրերի իրականացումները,որոնցից առաջինն էր Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակված գլխավոր հատակագծիկարևորագույն ու ամենավիճելի լուծումներից մեկը՝ Արարատյան պողոտան։ Հյուսիսային պողոտան այսօր 2000-ական թվականներին, երբ ողջ համաշխարհային տնտեսությունը զարգացման արագտեմպեր էր հավաքում, որն իր հերթին ունենում էր բարեբեր ազդեցություն Հայաստանիտնտեսության վրա Կառավարության մակարդակով և հսկողությամբ զարկ է տրվումշինարարությանը՝ որպես տնտեսության գերակա ուղղություն։ Հատկապես Երևան քաղաքի  կենտրոնում առկա չկառուցապատված հողային ռեսուրսները ելակետ հանդիսացան նմանծրագրերի իրականացման համար, մասնավորապես՝ դեռևս խորհրդային տարիներինչիրականացված Թամանյանի նախագծով ամրագրված Արարատյան (իմա՝ Հյուսիսային) ևԳլխավոր պողոտաները։ Հատկապես առաջինը ուներ շոշափելի գործառնական նշանակություն՝ կապել քաղաքի վարչական գործառությամբ շենքերով շրջապատվածգլխավոր Հանրապետության հրապարակը, քաղաքի նախկին մշակութային, այսօր արդենժամանցային հրապարակի հետ։ Տարածքում առկա բնակիչների և զբաղեցրած շենքերիիրացման աշխատանքները, չնայած նրան, որ խնդրահարույց էին դուրս են մեր քննմանդաշտից։ Սակայն, Թումանյան փողոցը Աբովյան փողոցին միացնող այդ ուղղությունը, որըհատում էր Տերյան, Պուշկին, Լալայանց փողոցները անկյունագծով հյուսիս-հարավմիջօրեականի նկատմամբ (մոտավորապես 52 աստիճանի անկյան տակ) ներառում էր մի շարքպատմական ու մշակութային հուշարձաններ՝ թվագրվող 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիսկզբին։ Դրանով նախևառաջի կարելի է ասել կազմաքանդվում էր ռուսական շրջանումձևավորված քաղաքային կառուցվածքը։ Այս գաղափարը բազմաթիվ անգամներ քննարկվել էր նաև խորհրդային տարիներին բազմաթիվ մասնագետների կողմից, սակայն այն համարվել էրդեռևս ոչ ամբողջական ու հում։ Անկախության տարիներին ևս տեղի ունեցան մի շարքառարկայական քննարկումներ ծրագրային լուծումների վերաբերյալ, սակայն ցավոքիրականացված տարբերակը ուներ բազմաթիվ չլուծված խնդիրներ ու վիճահարույց լուծումներ։ Նախագծի հայեցակարգը Այսօր այն արդեն իրականություն է, և չնայած արդեն մոտ չորս տարի է ինչ պաշտոնապեսբացվել է, սակայն այն դեռևս ամբողջովին իրացված չեն։ Հաշվի առնելով իր գործառնական նշանակությունը այն մարդաշատ է, բայց թե՛ բնակելի բարձր հարկերում, թե՛ առաջինհարկերում գտնվող հասարակական նշանակության տարածքներում կան տարածքներ, որոնքդեռևս իրացված չեն։ Չէ որ, Հյուսիսային պողոտայի վերաբերյալ բոլոր գրողները, դրա Երևանի “մշակութային քաղաքի” լինելուն համապատասխան չլինելու մասին, դրա հակաէկոլոգիական ու անմարդայկին լինելու մասին, բայց և այնպես դա ամբողջոին նոր հանրային տարածք է, ինչպիսիք այսօրերին հազվադեպ են հանդիպում, և մարդիկ արդեն սովորում են դրան զբոսնելով ու ժամադրվելով... (Անդրեյ Իվանով,http://agency.archi.ru/ )  Հաշվի առնելով այդ փաստը որոշվեց իրականացնել տեսական փորձ վերաքննելու 1999թվականին մեկնարկած այս խոշոր քաղաքաշինական նախագծի իրականացմանտարբերակները և բացահայտել այն ընդունելի լուծումը, որի իրականացման դեպքումհնարավոր կլիներ խուսափել քաղաքի պատմականորեն ձևավորված կառուցվածքի, դրաբաղկացուցիչ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և այլ արժեքավորշինությունների քանդումից` միաժամանակ ապահովելով պողոտայի գործառական –կենցաղային նշանակությունը՝ այն է կապել երկու հանրային կենտրոնները միմյանց։Կարևորվել է նաև առկա սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսները,որոնց զգալի մասը կարող էին վերածվել հանրային օգտագործման (ընդհանուրօգտագործման) տարածքների։Կատարված ուսումնասիրությունում հատկապես հաշվի են առնվել 1999 թվականինտարածքում առկա հուշարձանները, առկա կառուցապատումն ու տարածքումհամաքաղաքային նշանակության հանրային ժամանցային միջավայր ստեղծելուգաղափարները, որոնք լայնորեն իրականացվել են մի շարք քաղաքների կենտրոններիվերակառուցման և վերակենդանացման ծրագրերում: